Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Mercedes-Benz-ը ներկայացրել Է GLE քրոսովերի նոր սերունդը


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mercedes-Benz կոնցեռնը ներկայացրել Է GLE քրոսովերի նոր սերունդը: Ինչպես նշում են ընկերության կայքում, ավտոմոբիլը վաճառքի կհանվի 2019 թվականի սկզբից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արտադրողները հուշում են, որ արտաճանապարհային մեքենան օժտված Է բազմաթիվ նորամուծություններով:

Այսպես, կոմպլեկտացիաներից մեկում ավտոմեքենան հանդերձված կլինի նորագույն կախոցով՝ E-Active Body Control 48-վոլտանոց համակարգով, որը զուգորդում Է պնեւմատիկայի եւ հիդրավլիկայի առավելությունները: Նաեւ ավտոմոբիլը հանդերձված Է վարման օգնության Active Stop-and-Go Assist համակարգով: Շարքի բոլոր ավտոմեքենաները ստացել են լիակատար շարժաբեր: Նոր սերունդը կստանա MBUX — Mercedes-Benz User Experience նորագույն մուլտիմեդիական համակարգը, որը լիովին կադապտացվի ավտոտիրոջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ