1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների փորձն ու կարողություններն օգտագործելու, միջազգային համագործակցությունը զարգացնելու համար: Ընդգծելով, որ ներկայիս Հայաստանն այլեւս խորհրդարանական հանրապետություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ պառլամենտական ժողովրդավարությունը նոր է մեր երկրի համար եւ այդ առումով ուսանելու շատ բան ունենք այդ ուղին որդեգրած երկրներից: 

Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նշել, որ երկիրը հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները, տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ եւ այստեղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օժանդակությունը շատ էական կարող է լինել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]