1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Շանթ 2018». առողջապահության նախարարությունը պայմանականորեն բերվել է բարձր պատրաստականության վիճակի

«Շանթ 2018». առողջապահության նախարարությունը պայմանականորեն բերվել է 
բարձր պատրաստականության վիճակի

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում պայմանականորեն բերվել է բարձր պատրաստականության վիճակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

«Ելնելով ստեղծված պայմանական իրավիճակից, որ հանրապետության երեք մարզերում հրետակոծությունների հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ, առողջապահության նախարարությունն օպերատիվ կապ է պահում թե՛ մարզերի բուժհաստատությունների, թե՛ այլ գերատեսչությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով օգնության կարիք ունեցող քաղաքացիների ու զինծառայողների վիճակը»,- ասաց խոսնակը:

Նախարարությունը պայմանական աշխատանքներ է իրականացնում նաև Արմավիրի մարզում տեղակայված փախստականների ճամբարում:

«Հայ-թուրքական սահմանից Հայաստան ներխուժած շուրջ 400 քուրդ փախստականները տեղակայվել են Արմավիրի մարզում: Այստեղ կենտրոնացվել են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ուժերը՝ կանխելու այստեղ հիվանդության տարածումը: Իրականացվում են հակահամաճարակային քայլեր: Փախստականներին տրամադրվում է բժշկական օգնություն»,- նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը:

Պայմանականորեն ուժեղացվել են մարզերի բուժկենտրոնները՝ ցանկացած պահի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]