Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը
16:38, 12 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով սեպտեմբերի 13-ին Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին շախմատի ֆեդերացիայից:
Այցի ընթացքում Դվորկովիչը ծանոթանալու է հայկական շախմատի նվաճումներին: Ֆեդերացիան ներկայացնելու է հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձը, կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:
Դվորկովիչը կայցելի հանրակրթական դպրոցներ, այս տարի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացված «Շախմատ» գիտահետազոտական կենտրոն և Հայաստանի շախմատի ակադեմիա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում