Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նյու Յորքը Լոնդոնից խլեց աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կոչումը

Նյու Յորքը Լոնդոնից խլեց աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքն առաջ Է անցել Լոնդոնից եւ, ըստ Global Financial Centres Index ինդեքսի, առաջին տեղն Է զբաղեցրել գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում: Զեկույցը հրապարակված Է Z/Yen Group ֆինանսական կոնսալտինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ անգամ հաշվարկում Է ինդիկատորը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23 վարկանիշի առաջին տեղում Էր, իջել Է մեկ դիրքով. առաջատարների հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում Է, որ «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոններն ավելի բարձր դիրքեր են գրավել վարկանիշում՝ պահպանելով վերջին տարիների միտումը»: Եվրոպական մայրաքաղաքների ինդեքսը ոչ մեծ աճ Է արձանագրել վարկանիշում. այսպես, Փարիզը մեկ կետով բարձրացել Է մարտի համեմատությամբ եւ զբաղեցրել 23-րդ տեղը, Ամստերդամը 50-րդից բարձրացել Է 35-րդ տեղը, Վիեննան՝ 64-րդից՝ 51-րդ տեղը, իսկ Բրյուսելը՝ 62-րդից՝ 54-րդը:

Սանկտ Պետերբուրգը բարձրացել Է 11 կետով եւ զբաղեցրել 80-րդ տեղը՝ առաջ անցնելով Մոսկվայից: Ռուսաստանի մայրաքաղաքը չի փոխել իր դիրքը եւ մնացել Է 83-րդ հորիզոնականում: Աշխարհի ֆինանսական կենտրոնների ինդեքսը սկսել Է հաշվարկվել 2007 թվականին եւ թարմացվում Է յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ: Ընթացիկ վարկանիշը թվով 24-րդն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]