Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

«ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների խորը ինտեգրացումը պետք Է կատարելագործվի պրոտեկցիոնիզմի համաշխարհային միտման հաշվառմամբ». Տիգրան Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունն ընթանում Է խորը ինտեգրացման ճանապարհով, եւ ինտեգրացման այդ մոդելը պետք Է կատարելագործվի համաշխարհային միտումների հաշվառմամբ, որոնցում նկատելի են պրոտեկցիոնիզմի ուժեղացման տարրերը: Այդ մասին, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Վլադիվոստոկում ելույթ ունենալով «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ժամանակակից ինտեգրացիոն օրակարգը. բաց դռների քաղաքականություն, թե պրոտեկցիոնիզմ:

Դասեր ԵԱՏՄ-ի համար» բանավեճի ընթացքում, որը սեպտեմբերի 12-ին տեղի Է ունեցել Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանավեճի մասնակիցները քննարկել են ժամանակակից ինտեգրացիոն օրակարգի վերջին միտումները եւ Եվրասիական տնտեսական միության գործելակերպը առեւտրատնտեսական գործընթացների բնույթի փոփոխման պայմաններում: Մի կողմից՝ այսօր Ասիախաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) եւ դրա սահմաններից դուրս աճում են հովանավորական տրամադրությունները եւ սրվում են առեւտրական հակամարտությունները, մյուս կողմից՝ պահպանվում Է հանձնառությունը համատեղ տնտեսական զարգացման սկզբունքներին՝ ի հաշիվ տնտեսական ինտեգրացման:

«Այսօր ԱԽՏ-ն գտնվում Է համաշխարհային փոփոխությունների առաջնագծում եւ բառացիորեն աշխարհի բոլոր տնտեսությունների ուշադրության կենտրոնում, որովհետեւ այն համաշխարհային տնտեսական աճի հիմնական դրայվերն Է: Այդ թրենդը կպահպանվի նաեւ առաջիկա տասնամյակում, ուստի տարածաշրջանի հետ համագործակցության ձեւերը հետաքրքրություն կներկայացնեն,-նշել Է Տիգրան Սարգսյանը:- ԵԱՏՄ-ն բավականին երիտասարդ միավորում Է: Ակներեւ Է, որ այն մոդելը, որը մենք որպես հիմք ենք ընդունել, այն Է՝ հինգ տնտեսությունների խորը ինտեգրացումը՝ վերազգային մարմնի ձեւավորմամբ, պետք Է կատարելագործվի գլոբալ թրենդների հաշվառմամբ, որպեսի մեր միավորումը առավելագույն տնտեսական օգուտներ ստանա»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հիշեցրել Է այն հիմնարար փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում աշխարհում, ներառյալ Անդրխաղաղօվկիանոսյան եւ Անդրատլանտյան գործընկերությունների վերաբերյալ համաձայնագրերի «սառեցումը»: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ընթանում Է ինտեգրացման ճանապարհով, դա Է միության առաքելությունը: «Մենք ձգտում ենք վերացնել արգելքները, բացառումներն ու սահմանափակումները, դրանում ներուժ ենք տեսնում տնտեսական աճի համար, բայց գոյություն ունեն նաեւ գլոբալ թրենդներ, որոնք չեն կարող չազդել մեր տնտեսությունների վրա, նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ