Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի 
գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12 -ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական բարեկամական ու եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը:

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի նպաստավոր համագործակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պետք է առավել ամրապնդել եւ նորովի զարգացնել:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հյուրերին վստահեցրել է. «Անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ տարբեր հարցերում քաղաքական ուժերի դիրքորոշումից հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանման ու զարգացման հարցում բոլորը միակարծիք են»:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արժեւորել է երկու ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը:

Պատվիրակության ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանը, հարաբերությունների ընդլայնմանը՝ էապես ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման ու խորացման անհրաժեշտությունը:

Արա Բաբլոյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինան մտքեր են փոխանակել բազմաթիվ ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու եւ առկա ծրագրերն ավարտին հասցնելու վերաբերյալ՝ փաստելով, որ տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ընդգծվել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]