1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Շանթ-2018». Զորավարժության սցենարով Հայաստանը վերադարձրել է պայմանականորեն կորցրած տարածքները

«Շանթ-2018». Զորավարժության սցենարով Հայաստանը վերադարձրել է 
պայմանականորեն կորցրած տարածքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը վերադարձրել է պայմանականորեն կորցրած բոլոր տարածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Ըստ զորավարժության, բոլոր կորցրած տարածքները մենք վերադարձրել ենք: Հակառակորդն ունի տեղաշարժ չեզոք գոտում, որը խոչընդոտվել է: Սակայն, ըստ սցենարի, մեր բոլոր սահմանամերձ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, ունենք զոհեր և վիրավորներ: Զինված ուժերն իրականացնում են կրակակետերի ճնշում: Երկրում այս պահին ռազմական դրություն հայտարարված չէ, սակայն իրավիճակը տանում է նրան, որ համապատասխան որոշում կայացվի Կառավարության կողմից»,- նշեց Դավթյանը:

Դավթյանի խոսքով՝ այժմ նախապատրաստվում են բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում զորահավաք անցկացնելու միջոցառումները ժամանակին իրականացնելու համար:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]