Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի ու Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի ու Չինաստանի 
բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության հանձնաժողովի նախագահ, Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Գու Շուքինգի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը հրամայական է դարձրել ֆինանսական վերահսկողների միջև արդյունավետ երկխոսությունը և գործակցությունը: Նա գոհունակությամբ փաստել է երկու երկրների ֆինանսական համակարգի կարգավորողների միջև արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցության բնագավառում, ինչի վկայությունն է 2015 թ. ստորագրված ազգային արժույթներով արտարժութային ՍՎՈՓ գործարքների իրականացման վերաբերյալ կնքված համաձայնագիրը: Նա շեշտել է, որ կառույցների միջև ճիշտ համագործակցությունը և հաղորդակցումը նպաստում են ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման գործուն համակարգերի ձևավորմանը ու հստակ վերահսկողական չափանիշների մշակմանը:

Հանդիպման արդյունքներով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև, որը նշանավորում է երկու կառույցների միջև ֆորմալ վերահսկողական հարաբերությունների հաստատումը:  

Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովը Չինաստանի Պետական խորհրդի կողմից ստեղծված կառույց է, որը պատասխանատու է բանկային և ապահովագրական կազմակերպությունների գործունեության վերահսկողության համար:

Հանձնաժողովը ստեղծվել է 2018 թ-ին Չինաստանի բանկային համակարգի կարգավորման հանձնաժողովի և Չինաստանի ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միաձուլմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am