Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Հայաստանի համար առաջնահերթություն է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը. Պաշտպանության նախարար


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար առաջնահերթություն է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք կարևորում ենք բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը և ներդրումը Զինված ուժերում: Դա առաջնահերթություն է»,- ասաց Դավիթ  Տոնոյանը: Նախարարի խոսքով՝ այս պահին բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերման շուրջ բանակցություններ են ընթանում:

Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին ընթացքի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ 100 միլիոն դոլարի ռազմական վարկային համաձայնագրի կնքման գործընթացը: Նախարարը շեշտեց, որ ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը բավականին հաջող զարգանում է:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ