1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարսնացուն դեպի խորան է քայլել մեռնող վետերան պապիկի հետ՝ կատարելով նրա երազանքը

Հարսնացուն դեպի խորան է քայլել մեռնող վետերան պապիկի հետ՝ կատարելով նրա երազանքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում հարսնացուին դեպի խորան Է առաջնորդել նրա պապիկը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը: Ինչպես հայտնել Է Daily Mail հրատարակությունը, արարողությունից երկու օր անց նա մահացել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Յոհաննա Սեման իր 94 տարեկան պապիկին՝ Բրոնիսլավ Կարվովսկուն, խնդրել Էր իր հարսանիքին մասնակցել, հենց որ փեսացուն նրան առաջարկություն Էր արել: Ծերունին արդեն հազիվ Էր քայլում, բայց թոռնուհուն խոսք Էր տվել, որ անպայման նրան կաջակցի այդ շատ կարեւոր օրը:

Թոռնուհուն փեսացուի մոտ տանելուց առաջ Կարվովսկին, որը տոնական համազգեստ Էր հագել՝ բոլոր պարգեւներով, նրան խոստովանել Է, որ անհամբերությամբ Էր սպասում հարսանիքին եւ հպարտանում Է, որ հասել Է այդ օրվան: Հյուրերին շատ Է հուզել պապիկի եւ թոռնուհու հայտնվելը, իսկ փեսացուն հազիվ Է կարողացել զսպել արցունքները: Հարսանիքից հետո 30-ամյա Սեման, որը բուժքույր Է աշխատում, պապին խոստացել Է, թե չի թողնի, որ նա մահանա հիվանդանոցում: Նա պապի մասին հոգ Է տարել մինչեւ նրա վերջին շունչը:

Չնայած իր վատ ինքնազգացողությանը, վետերանն ուրախացել Է, երբ իմացել Է, որ հարսանիքի իր լուսանկարները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Սեմայի խոսքով՝վետերանը շատ բան Է արել ընտանիքի համար: Նա տատիկի ու պապիկի հետ ապրել Է մեկ տարեկանից, եւ նրանք իր համար դարձել Էին երկրորդ ծնողներ:

«Պապիկը շատ համբերատար Էր: Նա 13 թոռ ուներ, եւ մենք կռվում Էինք նրա կողքին քնելու իրավունքի համար, որովհետեւ նա պատմում Էր ամենահետաքրքիր հեքիաթներն ու պատմությունները»: «Չորս տարի առաջ նրան կարդիոխթանիչ պահանջվեց. այն ժամանակ նա ինձ ասաց, որ հարկավոր Է արագացնել հարսանիքը, որովհետեւ իր պիտանելիության ժամկետը լրանում Է»,-հիշում Է հարսնացուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]