Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Շանթ-2018». Զորավարժությունը դինամիկ է. իրավիճակը փոփոխվում է ամեն 5 րոպե պարբերականությամբ

«Շանթ-2018». Զորավարժությունը դինամիկ է. իրավիճակը փոփոխվում է ամեն 5 րոպե 
պարբերականությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը դինամիկ է, իսկ իրավիճակը փոփոխվում է ամեն 5 րոպե պարբերականությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Զորավարժությունը շատ հետաքրքիր ընթացք ունի: Որոշ հմտություններ ու գիտելիքներ են ձեռք բերվում, որոշումներ են փոխվում: Ամեն 5 րոպե պարբերականությամբ նորամուծություններ են լինում իրավիճակի փոփոխության առումով»,- ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ զորավարժությունների անցկացման ընթացքում արդեն որոշակի խնդիրներ են արձանագրվել, որոնք վերլուծության ենթարկելուց հետո ամփոփ կներկայացվեն:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]