Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Մարմնամարզիկները 5 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումում   


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվեց «Ռուսիկո Սիխարուլիձեի գավաթ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի թիմը նվաճեց 5 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ հավաքականը այս մրցաշարին մասնակցեց տղաների և աղջիկների թիմերով (աղջիկներից մրցումներին մասնակցեցին միայն երկու մարզուհի)։ Տղաների հավաքականը 9 մասնակից երկրների հաշվարկում գրավեց 3-րդ տեղը։ Մասնակից թիմերն էին Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Լատվիան, Վրաստանը և Հայաստանը։ 
Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը բազմամարտում գրավեց 3-րդ, օղակների վարժությունում՝ 1-ին, իսկ նժույգթափերում` 3-րդ տեղերը։ Երիտասարդների պայքարում Էրիկ Բաղդասարյանը նվաճեց 2-ոսկե մեդալ (զուգափայտեր և պտտաձող)։ Ժորա Սմբատյանը բազմամարտում 3-րդն էր, իսկ ազատ վարժությունում և օղակներում՝ 1-ինը, միայն նժույգթափերում նա գրավեց 2-րդ տեղը։ Գագիկ Խաչիկյանը երկու արծաթե մեդալ նվաճեց ազատ վարժությունում և պտտաձողերի վրա, իսկ Նարբե Հակոբյանը բավարարվեց մեկ բրոնզե մեդալով։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ