1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը մոբիլիզացրել է ուժերը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին լավագույն ավանդույթներով հյուրընկալելու համար. վարչապետ

Հայաստանը մոբիլիզացրել է ուժերը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին 
լավագույն ավանդույթներով հյուրընկալելու համար. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին: Այդ մասին Երևանում Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումի բացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆորումին մասնակից բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հավելել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բնութագրեցին քաղաքացիական շարժման ուժը: «Այդ իրադարձություններին երիտասարդների, կանանց և տղամարդկանց մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարևոր են մեր երկրում ժողովրդավարության, համերաշխության արժեքները, որ մենք ունենք մեր երկրում և որոնք մենք կիսում ենք Ֆրանկոֆոնիայի մեր բոլոր բարեկամների հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկիրը կարևոր գործ է ստանձնում և կարևոր հանգրվան է ապրում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի գագաթնաժողովի մասնակիցներին: Հույս ունեմ, որ այս գագաթնաժողովը կնպաստի Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ամբողջ աշխարհում և Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի դիվանագիտական կենտրոնը. 84 երկրների և կազմակերպությունների պատվիրակությունների մասնակցությունը գագաթնաժողովին կտա մի նոր ուժ, նաև մասնակիցները կկարողանան բացահայտել Հայաստանն ու նրա մշակութային արժեքները, որոնք կազմում  եմ ֆրանկոֆոն տարածքի մաս: Համոզված եմ, որ գագաթնաժողովը կլինի անմոռանալի և մենք կարձանագրենք մեծ հաջողություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:  

Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումը, որին մասնակցում են շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]