Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանական բանտում հացադուլ հայտարարած քաղբանտարկյալը տեղափոխվել է պատժախուց  

Ադրբեջանական բանտում հացադուլ հայտարարած քաղբանտարկյալը տեղափոխվել է 
պատժախուց

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մուրադ Ադիլովը, ով բանտում սեպտեմբերի 7-ից հացադուլ էր սկսել, սեպտեմբերի 10-ին տեղափոխվել է պատժախուց:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Ադրբեջանի քրեակատարողական ծառայության աշխատակից Մեհման Սադըգովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հերքել է ակտիվիստի հացադուլ սկսելու հանգամանքը և խուսափել է պատասխանել նրան պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հարցին:

«Մեր աշխատակիցները աշխատանքներ են տարել և նրան համոզել են հրաժարվել հացադուլից»,-ասել է Սադըգովը:

Ադիլովի հացադուլ սկսելու պատճառը եղել է նրա նկատմամբ կայացված անարդար դատավճիռը: Ադիլովը հացադուլն սկսել է սեպտեմբերի 7-ին, իսկ սեպտեմբերի 10-ին հարազատներին հայտնել են նրա առողջական վիճակի վատթարացման մասին:

Ազատազրկման երկու երրորդ ժամկետի լրանալու դեպքում պատժի մեղմացման և պայմանականորեն արտահերթ ազատ արձակման վերաբերյալ Ադիլովի դիմումը դիտարկվել էր սեպտեմբերի 5-ին՝ Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանում, և դատարանը մերժել էր միջնորդագիրը:

Ընդդիմադիր ակտիվիստը ձերբակալվել է 2014 թ. ամռան վերջին և մեղադրվում է խոշոր չափի թմրանյութերի շրջանառության մեղադրանքով:

Ադիլովը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Ադիլովը Amnesty International և մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել է քաղբանտարկյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]