Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Ֆրանկոֆոնիային հայ ժոդովուրդն իրեն բնորոշ հյուրընկալությամբ է պատրաստվում. կայացավ ՖՄԿ 11-րդ կոնֆերանսի բացման արարողությունը


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովին, որն այս տարի անցկացվելու է Երևանում, հայ ժոդովուրդն իրեն բնորոշ հյուրընկալությամբ է պատրաստվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 12-ին Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ կոնֆերանսի բացման արարողությանն այս մասին ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:

Նրա խոսքով`  համաժողովն արդեն իսկ հյուրընկալվում է բարձր մակարդակով: «Մեզ համար մեծագույն պատիվ է համաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, խաղաղ իշխանափոխություն, և մենք հնարավորություն ունենք միասին ներգրավված լինել այս գործի մեջ»,-ասաց նա;

ՖՄԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ Երևանում հնարավորություն են ունեցել հանդիպել երիտասարդների, ովքեր քաղաքացիական պատասխանատվություն են ստանձնել առաջ տանելու թավշյա հեղափոխության ձեռքբերումները:

 Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի հավաստմամբ` ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ամենամասշտաբային իրադարձություններից է և այն նոր հեռանկարներ կբացի համագործակցության համար: «Մենք բարձր ենք գնահատում և կարևորում ենք ֆրանսիական կազմակերպությունների և ֆրանսախոս  քաղաքների հետ մեր հարաբերությունները: Ուրախալի է, որ ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեծ մասը կայանալու է մայրաքաղաքում»,-նշեց Արեյանը՝ հավելելով, որ Երևանը բաց է և պատրաստ է համագործակցության համար:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացվելու է 2018 թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում: Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն «Ապրել միասին»-ը հաստատել է որպես երևանյան գագաթաժողովի կարգախոս։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ