1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանի նախագահը պատմել է՝ ինչու հրաժարվեց երկրորդ ժամկետի համար պայքարելուց

Վրաստանի նախագահը պատմել է՝ ինչու հրաժարվեց երկրորդ ժամկետի համար պայքարելուց

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, թե չի ցանկանում պետության ղեկավար լինել խիստ սահմանափակ լիազորություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընտրություններից հետո ուժի մեջ են մտնելու Սահմանադրության ուղղումները, որոնց համաձայն, Էականորեն կրճատվելու են Վրաստանի նոր նախագահի լիազորությունները: Թեպետեւ նախագահը կմնա պետության ղեկավարը եւ գլխավոր հրամանատարը, նրան հարկ կլինի բոլոր որոշումները համաձայնեցնել կառավարության հետ: Ընդսմին նախագահը կպահպանի կալանավորների համաներման, խորհրդարանի կողմից ընդունված օրինագօերի նկատմամբ վետոյի կիրառման եւ հանրաքվեների նշանակման իրավունքը:

«Ինչ վերաբերում Է այն հարցին, թե ինչու ես թեկնածու չդարձա… Ես՝ որպես սահմանափակ լիազորություններով աշխատող մարդ, արդյունավետ չհամարեցի վերադառնալ այնտեղ, որտեղ իմ լիազորություններն Էլ ավելի Էին կրճատվելու»,-ասել Է Մարգվելաշվիլին TV Pirveli հեռուստաալիքի եթերում:

Նա նաեւ հաստատել Է լուրերն այն մասին, որ ինքը միտումնավոր Էր ձգձգում իր որոշման հրապարակումը, որպեսզի կառավարող կուսակցությունը չառաջադրի նախագահի իր թեկնածուին: Մարգվելաշվիլին համապատասխան հայտարարությունն արել Է օգոստոսի 31-ին, այսինքն՝ ընտրություններին մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետի լրանալուց մեկ շաբաթ առաջ:

«Իմ նպատակն այն Էր, որ «Վրացական երազանքը» չառաջադրեր իր թեկնածուին: Երկրի համար լավ Է, որ իշխող կուսակցությունը թեկնածու չառաջադրեց, քանի որ նման իրավիճակում մնում Է այն կրիտիկական կետին չհասնելու հնարավորությունը, երբ բոլորը, սկսած նախագահից` վերջացրած շրջանային վարչակազմի աշխատողներով, նույն կուսակցության անդամներն են: Դա կարեւոր Էր, եւ ես դրան հասա»,-ասել Է Մարգվելաշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]