Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն ու Միկաել Ժանը կբացեն Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումը

ՀՀ վարչապետն ու Միկաել Ժանը կբացեն Ֆրանկոֆոն հասարակական 
կազմակերպությունների ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը սեպտեմբերի 12-ին կբացեն Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այսօր տիկին Ժանը և Նիկոլ Փաշինյանը բացում են Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումը, որին մասնակցում են շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից»,- ասաց Բալայանը:

Այսօր կավարտվի «Ապրենք միասին կայուն զարգացող միջավայրում» և «Ներգրավված հասարակություն» խորագրերով ֆրանկոֆոն երիտասարդական երկօրյա համաժողովը, որին մասնակցում են ֆրանկոֆոն երիտասարդներ հայաստանյան բուհերից և հասարակական կազմակերպություններից: Ֆորումը կազմակերպվել էր Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի, Արտգործնախարարության և Picsart ընկերության հայաստանյան մասնաճյուղի համագործակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]