Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ՀՀ ԱԳ նախարարը բացման խոսք կասի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարը բացման խոսք կասի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով գտնվում է Ժնևում՝ մասնակցելու մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին: Վաղը կայանալիք «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի թեմատիկ քննարկմանը նախարարը հանդես կգա բացման խոսքով»,- ասաց Բալայանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ