Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փաշինյանի ու Մակրոնի հանդիպման օրակարգը բավական լայն է

Փաշինյանի ու Մակրոնի հանդիպման օրակարգը բավական լայն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի միջև կայանալիք հանդիպման օրակարգը բավական լայն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ այս հանգամանքը խորհրդանշում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը:

«Մենք Ֆրանսիայի հետ ծավալում ենք համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու սոցիալական բնագավառներում: Այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում»,- նշեց խոսնակը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Փարիզ կմեկնի սեպտեմբերի 14-15-ը: Այնտեղ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և Մակրոնի միջև կայացած հանդիպման ժամանակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]