Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աֆղանստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 68-ի

Աֆղանստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 68-ի

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Նանգարհար արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադի արվարձանում սեպտեմբերի 11-ի երեկոյան իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել Է 68-ի, վերքեր Է ստացել 128 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նահանգի առողջապահության նախարարության տվյալները:

Նախօրյակին TOLOnews հեռուստաալիքը հայտնել Էր 30 զոհվածների մասին: Associated Press գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնել Էր 25 զոհվածների եւ 130 տուժածների մասին:

Երեքշաբթի, օրվա երկրորդ կեսին մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք Էր գործի դրել ցուցարարների բազմության մեջ, որոնք պահանջում Էին պատժել տեղի ոստիկանապետին: ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքի ակցիային ներկա Էր մոտավորապես 400 մարդ: Ցուցարարները վրաններ Էին խփել Մոմանդ Դարայի շրջանում եւ որոշ ժամանակով արգելափակել Ջալալաբադ-Տուրհամ ավտոմայրուղին, երբ որոտացել Է պայթյունը: Երկրում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]