Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց Հայաստանի և Տաջիկստանի ուսումնական հաստատությունների դիպլոմների փոխճանաչման օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց Հայաստանի և Տաջիկստանի ուսումնական հաստատությունների 
դիպլոմների փոխճանաչման օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչելիության, համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ընդունվեց սեպտեմբերի 12-ի նիստում:

Կողմ քվեարկեցին 89 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ չկար:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր, որ համաձայնագրով  ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների ավարտական վկայագրերը, դիպլոմները: Կողմերը գիտության և կրթության ոլորտում ակտիվ համագործակցելու նպատակով ստանձնում են մի շարք պարտավորություններ, փոխադարձաբար ճանաչում են հիմնական, միջնակարգ կրթության վկայագրերը, նախնական մասնագիտական և արհեստագործական կրթության մասին վկայագիրը և ներդիրը, ստացած կրթության ծավալը և բովանդակությունը արտացոլող ակադեմիական տեղեկանքը, բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]