Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բոուիի առաջին ձայնագրությունն աճուրդով վաճառվել Է գրեթե 40 հազար ֆունտով

Բոուիի առաջին ձայնագրությունն աճուրդով վաճառվել Է գրեթե 40 հազար ֆունտով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուիի հայտնի ձայնագրություններից առաջինը աճուրդով վաճառվել Է գրեթե 40 հազար ֆունտով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Omega Auctions աճուրդների տան կայքում: Նշվում Է, որ երաժիշտն այդ ձայնագրությունն արել Է 16 տարեկանում Konrads խմբի հետ միասին: Լոտի վերջնական գինը կազմել Է 39 հազար 360 ֆունտ, թեեւ սկզբնապես այն գնահատվել Էր ընդամենը 10 հազար ֆունտ:

Բրիտանացի հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Բոուին կյանքից հեռացել Է 2016 թվականի հունվարին երկարատեւ հիվանդությունից հետո: Արտիստի կարիերայի ընթացքում նա վաճառել Է իր ավելի քան 136 մլն ձայնասկավառակ եւ մտել Մեծ Բրիտանիայի փոփ երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ արտիստների տասնյակը: 2004 թվականին Rolling Stone հանդեսը Բոուիին 39-րդ տեղում Է կարգել «Ռոք երաժշտության բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողների» վարկանիշում եւ 23-րդ տեղը՝ «Բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների» վարկանիշում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]