Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային՝ ս․թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են  Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, ինչպես նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Կողմերն անդրադարձել են նաև Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի Հայաստան կատարելիք այցելությանը՝ որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ