Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 14-16-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կրկին կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը, որն անցկացվելու է 14-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝  Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից (2 թիմ), Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Գերմանիայից£ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց հետ մեկ օրվա ընթացքում:

Ավանդական մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է£

Հայ լրագրողների թիմում կխաղան նաեւ «Արմենպրես»-«ՀՀ»-ի աշխատակիցներ Էմիլ Սարգսյանն ու Էդուարդ Հայրապետյանը: 

Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանի լրագրողները գրավել են 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների:

Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]