Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Վարչապետ Փաշինյանն Ալեքսանդր Սարգսյանին հորդորում է Հայաստանի բանկում ունեցած գումարը վերադարձնել պետական բյուջե


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին  հորդորում է հավաքել իրենց փողերն ու կամավոր վերադարձնել ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի իր ելույթում:

«Ալեքսանդր Սարգսյանը հայաստանյան միայն մի բանկում 30 միլիոն դոլար գումար ունի, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ: Պահանջում եմ,  որ նա հրապարակայնորեն պարտավորվի, որ այդ 30 մլն դոլարը հանի և վերադարձնի պետական բյուջե, մնացածը ևս նույն կերպ»,- նշեց Փաշինյանն ու հավելեց՝ իրենց համար տարբերություն չկա, թե ով կլինի նա:

Վարչապետը նշեց՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում: «Ահավասիկ, «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը: Մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցն ինչ փողերով է նրանց պատկանում: Այսօր ձեր առաջ պայման եմ դնում՝ օր առաջ հավաքեք ձեր բոլոր գողացած փողերը և կամավոր վերադարձրեք ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ