1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանն ստանձնում է հանրային հնչեղություն ստացած ձերբակալությունների քաղաքական պատասխանատվությունը

Նիկոլ Փաշինյանն ստանձնում է հանրային հնչեղություն ստացած ձերբակալությունների 
քաղաքական պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստանձնում է մինչ այս հանրային հնչեղություն ստացած բոլոր ձերբակալությունների քաղաքական պատասխանատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի իր ելույթում:

«Հայաստանում վարչապետի ենթակա մարմնի կողմից այն ձերբակալության քաղաքական պատասխանատվությունը, որը կարող է քաղաքական և հանրային հնչեղություն ունենալ, իմ վրա է: Մինչ այս Հայաստանում հանրային հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որովհետև այդ  մանդատն ինձ տվել է  ժողովուրդը»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երբ նշանակել է ԱԱԾ տնօրեն և ՀՔԾ պետի թեկնածու, հանձնարարել է, որ աշխատեն ողջ ծավալով՝ Հայաստանում օրինականություն հաստատելու, կոռուպցիան հաղթահարելու, թալանվածը հետ բերելու, Մարտի 1-ի և այլ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Եվ Փաշինյանն էլ նրանց խոստացել է, որ  քաղաքական խոչընդոտ չեն ունենա՝ որևէ մեկին կալանավորելու առիթով:

Վարչապետն ընդգծեց՝ քրեական գործերի քննությունները չպետք է քաղաքականացվեն: «Եթե կան ապացույցներ և քննչական մարմնի գործերի շահերից է բխում մեկին կալանավորելը, ապա դա պետք է արվի՝ անգամ եթե իմ ընտանիքի անդամն է»,- ընդգծեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]