Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտգործնախարար Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին

Արտգործնախարար Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 
նախագահին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերին։ Այս առումով ընդգծվել է խորհրդարանական հարթակի դերը միջազգային համագործակցության խթանման գործում:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է միջազգային հարթակում Հայաստանի ջանքերը՝ ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև դրանց ժխտման դեմ պայքարին: Նա կարևորել է ԵԱՀԿ ԽՎ կողմից ցեղասպանությունների հիշատակման և կրթության վերաբերյալ հանձնառությունների իրականացումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է կարգավորման գործընթացն այլ հարթակներ, այդ թվում՝ խոհրդարանական, տեղափոխելու փորձերի բացառման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ միջազգային միջնորդության մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]