Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երկիր ծիրանի» կուսակցությունը շարունակել է քարոզարշավը

«Երկիր ծիրանի» կուսակցությունը շարունակել է քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲՆԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկիր ծիրանի» կուսակցությունը սեպտեմբերի 11-ին շարունակել է քարոզարշավը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի ծառայությունից, սեպտեմբերի  11-ին,  ժամը  12:00-ին լրագրողներին հետաքրքրող  բոլոր  հարցերին պատասխանելուց  հետո «Երկիր Ծիրանի»  կուսակցության  նախագահ  և  Երևանի քաղաքապետի  թեկնածու Զարուհի  Փոստանջյանն  իր  քարոզարշավը սկսեց Էրեբունի վարչական շրջանից, որի մեկնարկն ազդարարվեց  «Սասունցի  Դավիթ»  արձանի  մոտից՝ որպես  հայության  համախմբման   ու  դարձի  խորհրդանիշ:

Քաղաքապետի  թեկնածու  Զարուհի  Փոստանջյանն  իր  բացման  խոսքում  անդրադարձավ  երևանցիներին  հուզող  առաջնային  խնդիրներից  մեկին՝ աղբահանությանը, որը  սանիտարահիգենիկ  տագնապալի վիճակ  է  ստեղծել  ինչպես  Էրեբունի  համայնքում, այնպես  էլ  ողջ  մայրաքաղաքում:  «Երկիր  Ծիրանի»  կուսակցությունն  իր նախընտրական  ծրագրում  առաջադրում   և  հանձն  է առնում   կյանքի  կոչել   աղբամշակման  և  վերելակների  պատրաստման  գործարանների  կառուցումը, որոնք  կլուծեն  նաև  սոցիալական  մի  շարք  խնդիրներ: Քաղաքապետի թեկնածու Զարուհի  Փոստանջյանը  հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում, ավագանու  գործունեության   շուրջ մեկ  տարվա  ընթացքում,  ամբողջական ու  համակողմանի  ծանոթացել  է  տնտեսության  բոլոր  ոլորտներին, տիրապետում է հիմնախնդիրներին, և «Երկիր  Ծիրանի» կուսակցության  նախընտրական  ծրագիրը, որը  բաղկացած  է  19  կետից,  բոլոր  այդ  խնդիրների  հիմնարար  լուծումն  ունի:

«Մենք  պիտի  կառուցենք  մշակութային  և  քաղաքակիրթ  մայրաքաղաք՝ չխնայելով  միջոցներ  կրթության  համար, քանզի  կիրթ սերունդն  է  ազգի  շարունակականության  ու  պահպանման  հիմնասյունը»,-  իր  խոսքի մեջ  ընդգծեց  Զարուհի  Փոստանջյանը:

Այնուհետ  «Սասունցի  Դավիթ»  արձանի  մոտից  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը Ավագանու թեկնածուների և  համախոհների հետ  շրջեց  Էրեբունի  համայնքի  բոլոր  կենտրոնական  փողոցներով, ջերմ  և  անկեղծ  մթնոլորտում  զրուցեց  բնակիչների հետ, պատասխանեց  նրանց  հուզող բազմաբովանդակ  հարցերին:

Ցավալի  է, սակայն անհերքելի  փաստ, որ  համայն  հայության  ոստան Երևանը հեղեղված  է անօրինական շինություններով, որի  հավաստումներից  մեկն  եղավ  Էրեբունի համայնքի  Նոր  Արեշ  12 փողոցի թիվ 99  շենքի  մոտ  տեղի  ունեցող  ապօրինի  շինությունը: Ըստ ամենայնի՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փաստաթղթերի  հիման  վրա, կանաչապատ տարածքը  հերթական «եղեռնի» ենթարկելով՝ նաև հարակից շենքերի բնակիչների ու անցորդների  իրավունքները  խախտելով  ևս  մեկ  կառույց  է  վեր  խոյանում: 

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, շրջելով Էրեբունի վարչական շրջանի կենտրոնական փողոցներով և ավարտին կարճ ելույթ ունենալով «Սասունցի  Դավիթ»  արձանի մոտից:

Այնուհետև թիմակիցների և Ավագանու թեկնածուների և համախոհների հետ «Երկիր Ծիրանի»-ի նախագահը ուղևորվեց Սարի թաղ: Թաղամասի բնակիչները Զարուհի Փոստանջյանին հատկապես ջերմ դիմավորեցին՝ հիշելով նաև 2016 թվականի դեպքերը: Սարի թաղի բնակիչներին ևս Երևանի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու կարգախոսը:

Սարի թաղի 7-րդ փողոցի 67-րդ շենքի բնակիչները Զարուհի Փոստանջյանին ներկայացրեցին նորակառույց շենքի խնդիրները, մասնավորապես՝ արդեն չորս տարի է, որ չի աշխատում շենքի վերելակը, իսկ շենքի աստիճանները չունեն աստիճանավանդակներ:

Սարի թաղում ևս սանիտարահիգիենիկ վիճակը չափազանց մտահոգիչ էր, թաղամասի բոլոր աղբամանները և հարակից հատվածները լեփ լեցուն էին աղբով:

Այսօր երեկոյան ժամը 21.00-ից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը կլինի Ազատության հրապարակում, որտեղից կսկսի շրջել հարակից կենտրոնական փողոցներում:

«Երկիր Ծիրանի»  կուսակցության  նախագահ  և  Երևանի քաղաքապետի  թեկնածու Զարուհի  Փոստանջյանը վաղը՝ սեպտեմբերի 12-ին կշարունակի նախընտրական քարոզարշավը   Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, որը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 12:00-ին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]