Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՔԾ-ն հարցում է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը պարզելու համար

ՀՔԾ-ն հարցում է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն՝ Միքայել Հարությունյանի 
քաղաքացիության հարցը պարզելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել Ռուսաստանի Դաշնությանը` Մարտի 1-ի գործով մեղադրվող  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը պարզելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ դեռ պատասխանը չեն ստացել:
Հարցին, թե ինչու նախկինում չի ստուգվել  Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ, ողջամտության կանխավարկածից ելնելով, այդ հանգամանքը չի ստուգվել:

«Եթե պարզվի, որ նա 2002 թվականից եղել է Ռուսաստանի քաղաքացի, կարծում եմ, որ պետք է  քաղաքական պատասխանատվության ենթարկվեն նրան նշանակող անձինք»,- նշեց Խաչատրյանը:

Ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը որոշել է չեղարկել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Միքայել Հարությունյանը Մարտի 1-ի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]