Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

ՀՀ նախագահը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 
գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 11-ին հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես փոխգործակցության ու երկխոսության հարթակ եւ ուրախ է հյուրընկալել կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու երկրի իշխանությունների վճռականությունն ու հավաստիացրել, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը:

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք տնտեսական համաժողովին:

Նախագահ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ այն դառնա ավանդական՝ նշելով, որ Հայաստանը կամրջող դեր կարող է խաղալ հյուսիսի ու հարավի, արեւմուտքի եւ արեւելքի միջեւ՝ դառնալ ոչ միայն աշխարհագրական, մշակութային, այլեւ տնտեսական կապերի, բարձր տեխնոլոգիաների խաչմերուկ՝ օտարերկրյա գործարարների ու ներդրողների առջեւ բացելով գործակցության նոր հնարավորություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]