Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու են. ՀՔԾ պետ

 Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու են. ՀՔԾ 
պետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով հարցաքննության են հրավիրվելու ՀՀ առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

 Խաչատրյանը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե երբ և ինչ կարգավիճակով կհրավիրվեն նրանք հարցաքննության:

«Երբ կհարցաքննվեն, ինչ կարգավիճակով` դա վարույթ իրականացնող մարմինն է որոշելու»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով` հարցաքննությունը ինքնանպատակ չէ, այն պետք է արդյունավետ լինի:

Խաչատրյանի կարծիքով` «Սերժ Սարգսյանը կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ»:

«Ես չգիտեմ ինչ դատավարական կարգավիճակով կհարցաքննվի Սերժ Սարգսյանը: Մի ստիպեք ինձ բացել նախաքննական գաղտնիքը»,- ասաց Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]