Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է Մարդու իրավունքների իրականացման տարեկան հանդիպմանը

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է Մարդու իրավունքների իրականացման 
տարեկան հանդիպմանը
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիության վարչությունից, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարածաշրջանային ամենախոշոր միջոցառմանը մասնակցում են ԵԱՀԿ մասնակից և գործընկեր պետությունների, ԵԱՀԿ կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով Վարշավայի տարեկան հանդիպման բացման նիստին՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝  ընդգծելով, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները ձևավորել են մարդու իրավունքների, արդյունավետ կառավարման և ժողովրդավարության վերաբերյալ հասարակական կոնսենսուս։

Հակամարտությունների համատեքստում ՀՀ ներկայացուցիչը կարևորվել է ուժի կիրառման բացառումը, խաղաղ երկխոսությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչության իրավունքների հասցեագրամբ:

Վահե Գևորգյանը մտահոգություն է հայտնել տարեկան հանդիպմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության սահմանափակմանն ուղղված փորձերի կապակցությամբ և կարևորել մարդու իրավունքների ոլորտում իրական երկխոսության կայացումը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]