Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախօրեին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագո մեգապոլիսում բացվել է Երևանյան պուրակ։ Նախաձեռնությունը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությանը և Բիզնես Արմենիա հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաև տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանությունները։ Chicago-Yerevan անգլերեն նշագրումով Հայաստանում պատրաստված վեց նստարաններ են տեղադրվել պուրակում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Բացմանը ելույթով հանդես եկան ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, ԱՄՆ Արևելյան ափի Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարգսյանը, նկարչուհի Ջեքի Քազարյանը, Չիկագոյի քաղաքային պուրակների տեսչության աշխատակից Րաֆֆի Սարաֆյանը։

Իր ելույթում Պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը շեշտեց, որ ՀՀ ներկայացուցչությունն աշխատանք է տանում նաև տուրիզմի,  գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ասպարեզում երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ։ Պարույր Սարգսյանի բնորոշմամբ հայկական այգին կնպաստի Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը։

Խորհրդանշական է, որ նույն պուրակում է գտնվում նաև Արգո Թի թեյարանը, որը հիմնադրվել է ամերիկահայ գործարարի կողմից։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ