Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախում բարեգործական ծրագրերի իրականացումը

Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախում բարեգործական ծրագրերի 
իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անուշավան Աբրահամյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ ներդրած մեծ ավանդի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Արայիկ Հարությունյանը հատկապես կարևորել է հիմնադրամի՝ Արցախում բարեգործական ծրագիր իրականացնելումտադրությունը՝ ընդգծելով, որ ԿԳ նախարարությունը ևս այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տանում:

Մասնավորապես, նախատեսվում է բարերարների աջակցությամբ նպատակային 10 տեղ հատկացնել Շուշիի ԵզնիկՄոզյան արհեստագործական ուսումնարանին և մասնագետներ պատրաստել տնտեսության համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես հարդարման շինարարական աշխատանքների և մետաղների մշակման տեխնոլոգիա մասնագիտություններով: Իր հերթին Անուշավան Աբրահամյանը նշել է, որ վերջերս է վերադարձել Արցախից, որտեղ Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանիուղեկցությամբ եղել է Ստեփանակերտի և Մարտունու, ինչպես նաև Շուշիի ԵզնիկՄոզյան արհեստագործական ուսումնարաններում, որտեղ հրաշալիհնարավորություններ կան՝ որակյալ կրթություն ապահովելու համար:

Բարերարը նշել է նաև, որ մոտ ժամանակներս հիմնադրամի խորհուրդը որոշում կընդունի՝ Արցախում գյուղատնտեսության ոլորտի որևէ արհեստագործական ուսումնական հաստատություն վերանորոգելու, սարքավորումներով վերազինելու վերաբերյալ՝ ներդնելով նոր մասնագիտություններ, մասնավորապես գինեգործություն, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում, այգեգործություն և այլն: Անուշավան Աբրահամյանը շեշտել է, որ հետևողական է լինելու՝ 2006 թվականից ի վեր ՀՀ 9 ուսհաստատություններում իր կողմից իրականացվող ծրագրերի շարունակական բարելավման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դասախոսների և վարպետների որակավորման բարձրացման խնդիրներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]