Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվեցին հայկական օրեր

Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվեցին հայկական օրեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում սեպտեմբերի 7-ից 9-ը անցկացվեցին հայկական օրեր` Գեորգենի Հայկական արվեստի 8-րդ փառատոնը, որի պատվավոր հյուրերն էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Սուրբ Աթոռի պապական նվիրակ կարդինալ Միգել Մաուրի Բուենդիան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Փառատոնին մասնակցեցին Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Ռումինիայի, ինչպես նաև Հունգարիայի տարբեր քաղաքներից ժամանած հայազգի հյուրեր:
Միջոցառմանը դեսպան Մինասյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:
Փառատոնի ծրագրում ընդգրկված էին 1733թ. կառուցված Հայ կաթոլիկ եկեղեցու մերձակա տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ծաղիկների զետեղման արարողություն, այնուհետև հայկական գորգերի, Երևանի 2800-ամյակի, Գեորգենի հայկական վայրերի, հայկական մոտիվներով այլ նկարների ցուցադրություններ:
Այցի շրջանակներում դեսպան Մինասյանը հանդիպումներ ունեցավ նաև Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ` քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները համապատասխանաբար Լոռվա մարզի և Ալավերդի քաղաքի հետ:
Բացի այդ Հարգիտայի Փոքրամասնությունների գեղարվեստական 2-րդ փառատոնի շրջանակներում, որտեղ ներկայացված էին հունգարական, հայկական, հրեական, գերմանական, գնչուական ու հունական ազգային փոքրամասնությունների պարեր և երգեր, մասնակցեց նաև Գեորգենի Հայկական արվեստի փառատոնը` ժողովրդական ստեղծագործությունների, հայկական հոգևոր երգերի ու ժողովրդական պարերի ցուցադրություններով, տեղի հայկական խոհանոցի ուտեստների ու հայկական կոնյակի հրուրասիրությամբ:
Սեպտեմբերի 9-ին Գեորգենիի հայ կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ:
Փառատոնի ավարտից հետո դեսպան Մինասյանն այցելեց Ֆրումոասա քաղաք և այնտեղ գտնվող 18-րդ դարի 2-րդ կեսին կառուցված տեղի հայ կաթոլիկ եկեղեցին և հայ համայնքի գործունեությանը նվիրված թանգարանը:
Հայկական արվեստի փառատոնը լայնորեն լուսաբանվեց տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]