1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին

Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ 
հրապարակված ձայնագրության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահ է՝ համացանցում իր և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումն իրենց կանգնեցնելու խղճուկ փորձ է, որը չի հաջողվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Խաչատրյանն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հրապարակվել է իմ և ԱԱԾ տնօրենի խոսակցությունը, որում քննարկել ենք Մարտի 1-ի գործի վերաբերյալ որոշ հարցեր: Վանեցյանը մտահոգություն ուներ այն հանգամանքի հետ կապված, թե արդյոք ճիշտ է, երբ անձն առանց ձերբակալվելու ներկայացվում է դատարան, և դատարանի կողմից պետք է քննության առնվի միջնորդությունն այն պայմաններում, երբ անձն ազատության մեջ է: Ես խոսել եմ ձերբակալման հիմքերի մասին, ներկայացրել եմ, թե ինչ պայմաններում է դա իրականացվում»,- նշեց ՀՔԾ պետը:

Խաչատրյանն, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին՝ Վանեցյանի հետ խոսակցությանը, հայտնեց, որ ինքը պարզապես տեղյակ է պահել ԱԱԾ պետին, որ արդեն միջնորդություն ներկայացվել է, և ինքն այդ մասին արդեն ասել է վարչապետին:

«Վարչապետը բազմիցս նշել է, որ երբևէ արգելք չի լինելու այս կամ այն անձի նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչը և կիրառվել է Խաչատուրովի դեպքում: Կարծիք եմ հայտնել, որ այս գործում կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել»,- նկատեց նա:

Սասուն Խաչատրյանն ասաց, որ բառեր չի գտնում՝ մեկնաբանելու ձայնագրությունը հրապարակելու քայլը: «Սա խղճուկ փորձ է մեզ կանգնեցնելու, բայց հավատացած եղեք, չենք ընկճվելու, անելու ենք մեր գործը»,- հայտարարեց նա:

YouTube–ում հրապարակվել էր ձայնագրություն, որը վերագրվում էր Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1-ի գործի ու դրանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի ներգրավման, նրանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ասուլիսում հաստատեց, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իր և Խաչատրյանի միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]