Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարերար Ալբերտ Պողոսյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարերար Ալբերտ Պողոսյանին
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանին, ով հանդիսանում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու վերջինիս հետագա ակտիվ գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում հիմնադրամի կողմից մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված ծրագրերը: 

Ալբերտ Պողոսյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ակնհայտ է քաղաքացիների ոգևորությունը: Նա հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության ջանքերով երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով:

Այնուհետև Ալբերտ Պողոսյանը վարչապետին է ներկայացրել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի առաջիկա ծրագրերը, որոնց թվում է ՆՓԱԿ-ում արվեստի կենտրոնի ստեղծման նախագիծը: Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զրուցակիցները նշել են, որ տեղի ունեցող փոփոխությունների շրջանակում պետք է նոր թափ հաղորդել նաև վերջինիս գործունեությանն ու նորանոր ծրագրերի իրականացմանը:  

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ալբերտ Պողոսյանը մտքեր են փոխանակել տարբեր թեմաների շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]