Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Շանթ 2018». Զորավարժության ղեկավարը ՀՀ վարչապետն է, ԳՇ պետը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը

«Շանթ 2018». Զորավարժության ղեկավարը ՀՀ վարչապետն է, ԳՇ պետը՝ վարչապետի 
աշխատակազմի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը ղեկավարում է ՀՀ վարչապետը, ԳՇ պետը վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ զորավարժությունների առաջին պահից իրավիճակը զեկուցվել է ՀՀ վարչապետին:

«Ուժեղացված են բոլոր ծառայությունները, որոնք ռիսկային պատասխանատվություն ունեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ զորավարժությունների մասին կարելի է տեղեկատվություն ստանալ 24 ժամ աշխատող տեղեկատվական կենտրոնից: Նախարարությունում աշխատում են նաև հատուկ մոնիտորինգային խմբեր:

«Զորավարժությունների շրջանակում գործում են հատուկ մոնիտորինգային խմբեր, որոնք տեղեկատվություն կտան ադրբեջանական ու թուրքական մամուլում իրավիճակի վերաբերյալ հատկապես ապատեղեկատվության հետ կապված»,- նշեց Մովսիսյանը:

Հանրապետությունում տիրող պայմանական իրավիճակը ժամը 16:30-ին կայանալիք մամուլի ասուլիսում կներկայացնի ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]