Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» զորափորձարանում ճամբարային դաշտային հավաքի անցկացման ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի արագաշարժ թիրախները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մարտական հրաձգության ընթացքում հրետանավորները բարձրլեռնային տեղանքում պայմանական հակառակորդի տակտիկական դեսանտի իջեցումը նմանակող արագ շարժվող ու անշարժ թիրախների խոցման առաջադրանքներ են կատարել: Հրաձգությունն ուղիղ նշանառությամբ իրականացվել Է սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ մինչեւ 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների վրա:

Ճամբարային հավաքը կավարտվի սեպտեմբերի վերջին՝ յուրաքանչյուր զինծառայողի կողմից հրետանային կարուսելի կատարմամբ, որը ներառում Է հեsտախուզման իրականացումը, մանեւրելը մարտի ընթացքում, քողարկումը եւ պայմանական հակառակորդի հրետանային միջոցների դեմ խաբուսիկ գործողությունների օգտագործումը: Ինչպես նշել Է մամուլի ծառայությունը, ընդամենը զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքներին ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]