Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայում ապրող հայերի անվտանգության հարցը շարունակում է մնալ մեր օրակարգային կարևորագույն հարցերից մեկը. արտգործնախարար  

Սիրիայում ապրող հայերի անվտանգության հարցը շարունակում է մնալ մեր 
օրակարգային կարևորագույն հարցերից մեկը. արտգործնախարար

 

 ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը ոչ միայն այն առումով, որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, այլև այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք մեր հայրենակիցների անվտանգության հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ արտգործնախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում՝ 2011 թվականից ի վեր, հյուրընկալել է մեր հայրենակիցներին, Հալեպում գործող գլխավոր հյուպատոսությունն էլ առօրյա ռեժիմով աշխատում է և փորձում է հնարավոր ներդրումն անել մեր հայրենակիցների անվտանգութանը վերաբերող հարցերում: «Հայաստանն առաջին անգամը չէ, որ տրամադրել է հումանիտար օգնություն Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին: Իրենց անվտանգության հարցը շարունակում է մնալ մեր օրակարգային կարևորագույն հարցերից մեկը, և այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում և աշխատում ենք մեր գործընկերների հետ»,-ասաց Մնացականյանը՝ընդգծելով Ռուսաստանի Դաշնության դերը հումանիտար օգնությունն անվտանգ տեղ հասցնելու գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]