Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Ավստրալիայում ոսկու հսկայական բնակտորներ են գտել: Ամենախոշորի քաշը գրեթե 100 կիլոգրամ Է


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Ավստրալիայում հանքագործները հայտնաբերել են երկու հսկայական քար՝ ոսկու մեծ կտորներով: Այդ քարերից յուրաքանչյուրն առաջին եւ ամենամոտավոր գնահատումներով միլիոնավոր դոլարներ արժե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ամենամեծ բնակտորը, որը կշռում Է 95 կիլոգրամ, պարունակում Է մոտավորապես 2400 ունցիա ոսկի (դա 70 կիլոգրամից ավելի Է), հայտնել են RNC Minerals արդյունահանող ընկերությունում: Այստեղ ճշտել են, որ անցած շաբաթ Կալգուռլիի մերձակա հանքից հաջողվել Է արդյունահանել շուրջ 11 մլն դոլար գումարի ոսկի: Հանքագործների գտածոն գնահատում են որպես խիստ հազվագյուտ:

Ոսկի արդյունահանողները քարերից ամենամեծը գնահատել են մոտավոարպես 3 մլն դոլար, իսկ 63 կիլոգրամ քաշով երկրորդ բնակտորը (դրանում կա 1600 ունցիա ոսկի)՝ 1,9 մլն դոլար: Ավստրալական Կալգուռլին ոսկու արդյունահանման տարածաշրջան Է, որը մեծ պատմություն ունի: Կալգուռլի քաղաքը հիմնադրվել Է 1893 թվականի հունիսի 17-ին ոսկեխույզ Պատրիկ Հեննենի կողմից: Նա մոտերքում հայտնաբերել Է ոսկու խոշոր հանքավայր, որը մինչ այժմ խոշորագույններից մեկն Է համարվում Ավստրալիայում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ