Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Ըստ «Գելափ»-ի` «Իմ քայլը» դաշինքին աջակցում է 39.9 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանին»` 11.8 տոկոսը


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ  հետազոտություն է իրականացրել Երևանի բոլոր վարչական շրջաններում:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում է «Գելափի»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Դաջունցը, հետազոտությունը իրականացվել է սեպտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցումների մեթոդով, հարցումների քանակը եղել է 810:

Գայանե Դաջունցը նշեց, որ հարցվողները պատասխանել են, թե որ կուսակցությանն են պատրաստվում տալ իրենց ձայնը:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին իրենց ձայնը պատրաստ է տալ հարցվողների 39.9 տոկոսը,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 11.8 տոկոսը, «Լույս» դաշինքին՝ 4.2 տոկոսը, «Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ 2.5 տոկոսը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը՝ 1.1 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցությանը՝ 1.1 տոկոսը, Հայ Յեղափողական Դաշնակցությանը՝ 0.8 տոկոսը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքին՝ 0.3 տոկոսը, «Երևանցիներ» դաշինքին՝ 0.2 տոկոսը: Մյուս երեք կուսակցությունները ձայն չեն ստացել: «Ոչ մեկին» նշվել է հարցվողների 2.2 տոկոսի կողմից, հրաժարվել է պատասխանել 10 տոկոսը, իսկ դժվարացել է պատասխանել 20.1 տոկոսը»,- ասաց Դաջունցը:

Հարցվողները նաև արտահայտել են Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունների նկատմամբ իրենց վերաբերմունքը:

«Հարցվողների մեծ մասը տեղեկացված չի եղել որոշ կուսակցությունների մասին, ուստի չի կարողացել որևէ վերաբերմունք արտահայտել այդ ուժերի նկատմամբ:

Դրանց թվին են պատկանում «Ռեֆորմիստներ», «Հայք», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, ինչպես նաև «Երևանցիներ» և «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքները:

Ընտրողների 42 տոկոսը «լիովին դրական» է գնահատում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը և 28.3 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը «լիովին դրական» են վերաբերվում հարցվողների 24.9 տոկոսը,«ավելի շուտ դրական»՝ 47.3 տոկոսը:

«Լույս» կուսակցությունների դաշինքը վայելում է հարցվողների 9.8 տոկոսի «լիովին դրական» վերաբերմունքը և «ավելի շուտ դրական» 17.7 տոկոսը»,- ասաց Դաջունցը:

Հարցվողները արտահայտել են իրենց վերաբերմունքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների քաղաքապետի թեկնածուների նկատմամբ:

«Որոշ թեկնածուների նկատմամբ հարցվողներն ուղղակի դժվարացել են որևէ վերաբերմունք արտահայտել:

Հայկ Մարությանին 39.5 տոկոսը «լիովին դրական» գնահատականն է տվել և 31.9 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»:

Նաիրա Զոհրաբյանին 22.5 տոկոսը «լիովին դրական» է գնահատել, 43.6 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»:

Արտակ Զեյնալյան՝ 18.8 տոկոս «լիովին դրական» և 27.3 տոկոս «ավելի շուտ դրական»:

Զարուհի Փոստանջյան՝ 14,6 տոկոսը «լիովին դրական», 32.6 տոկոս «ավելի շուտ դրական»:

Արարատ Զուրաբյան՝ 9.6 տոկոսը «լիովին դրական», 30.6 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»:

Րաֆֆի Հովհաննիսյան՝ 10 տոկոս «լիովին դրական» և «ավելի շուտ դրական»՝ 35.9 տոկոս»,- նշեց Դաջունցը:

Հարցին, թե մասնակցելո՞ւ են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, հարցվողների 67.3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է, 11.5 տոկոսը՝ ավելի շուտ մասնակցելու է ընտրություններին, 4.4 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցելու ընտրություններին, 12.6 տոկոսը՝ հաստատ չի մասնակցելու ընտրություններին, իսկ դժվարացել է պատասխանել 3.7 տոկոսը:

Հարցին, թե տեղյա՞կ են արդյոք, որ նախատեսվում են Երևանի քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունները, հարցվողներից 34.3 տոկոսը նշել է, որ տեղյակ է և ճիշտ է նշել ընտրությունների անցկացման ամսաթիվը, 52.3 տոկոսը նշել է , որ    տեղյակ է ընտրություններից , սակայն ամսաթիվը դժվարացել է պատասխանել, 13.3 տոկոսը նշել է, որ տեղյակ չէ ,որ նախատեսվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ