Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արամ Սարգսյանը Հայաստանում հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանում չի անում

Արամ Սարգսյանը Հայաստանում հեղափոխականների և հակահեղափոխականների 
բաժանում չի անում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Հայաստանում հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանում չի անում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի և ոչ գաղափարակցի»,-նշեց Սարգսյանը:

Նա նշեց` զուտ քաղաքագիտական բովանդակության առումով իր համար հեղափոխություն էր 1889-1990-ական թվականներին տեղի ունեցածը, որով պետության համակարգը փոխվեց: «Իսկ ներկայիս իրավիճակն ինձ համար երրորդ հանրապետության շարունակությունն է: Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունները միայն վատն են արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ, սա կլինի իրական հեղափոխություն»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` նա նշեց, թե բնական պետք է ընդունել, որ ինքը պետք է քվեարկի Արտակ Զեյնալյանի օգտին: Ասաց` մրցակից թիմերի տեսակետները չի մեկնաբանելու: Իսկ «Իմ դաշինքը» իրենց գործընկերն է համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]