Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Փորձագետները հայտարարել են տարվա լավագույն ավտոմեքենաները


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: JD Power հետազոտական ընկերության փորձագետները կազմել են 2018 թվականի լավագույն ավտոմեքենաների ցուցակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնագետները վերլուծել են 1 մլն ավտոտերերի տվյալներ, ընդ որում՝ ուսումնասիրությունը վերաբերել Է ավտոմեքենաների ավելի քան 600 մոդելների: Փորձագետներն ավտոմեքենաները գնահատել են 100-բալանոց սանդղակով:

Հաշվի են առնվել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ որակը, հուսալիությունը, դիզայնը, դինամիկ բնութագրերը, ավտոտերերի կարծիքը եւ փոխադրամիջոցներին տրված պարգեւները: Վարկանիշում տեղ Է գտել 13 ավտոմեքենա: Առավելագույն 94 բալն ստացել Է Porsche 911-ը: Երկրորդը դարձել Է Genesis G90-ը (93 բալ), առաջատարների եռյակը եզրափակել Է Mercedes-Benz S-Class-ը (92 բալ): Ցուցակում են նաեւ Porsche-ի եւս երեք մոդելներ (Macan-ը, 718-ը եւ Cayenne-ն), Lincoln-ի երկու ավտոմեքենաներ (Continental-ը եւ Navigator-ը) եւ երկու Lexus (RX-ը եւ GS-ը). Բացի այդ, վարկանիշում հայտնվել են BMW 7 Series-ը, Cadillac Escalade-ն եւ Genesis G80-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ