Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայկական ստեղծագործական խմբերը ձեռքբերումներով են վերադարձել «Սլավյանսկի Վենեց-2018» միջազգային մրցույթ-փառատոնից

Հայկական ստեղծագործական խմբերը ձեռքբերումներով են վերադարձել «Սլավյանսկի 
Վենեց-2018» միջազգային մրցույթ-փառատոնից

 ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան, «Let's Dance» և «Բելլա» պարային համույթներն օրերս մասնակցել են Բուլղարիայում կայացած «Սլավյանսկի Վենեց-2018» միջազգային մրցույթ-փառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մինորա» մշակութային կենտրոնի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող խմբերն արդեն յոթերորդ տարին է, ինչ հնարավորություն ունեն մասնակցելու «Սլավյանսկի Վենեց» բազմաժանր մրցույթին:

«Սիրով և հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր բոլոր մասնակիցներն իրենց տարիքային խմբերում և անվանակարգերում զբաղեցրեցին առաջին տեղը»,-ասաց  «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Բոլորը Բուլղարիայից վերադարձել են անմոռանալի տպավորություններով, բարձր տրամադրությամբ՝ բարձր մակարդակով ներկայացնելով մեր մշակույթն իր ողջ գեղեցկությամբ:

Մասնակիցները այցելել են Վառնայի Գալատա թաղամաս, որտեղ ծաղիկներ են դրել զորավար Անդրանիկի հուշարձանին:

«Մինորա» մշակութային կենտրոնը «Սլավյանսկի Վենեց» միջազգային մրցույթ-փառատոնի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է ՀՀ- ում և ԼՂՀ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]