Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Աստանայի քաղաքագլուխ Է դարձել Ղազախստանի ֆինանսների նախկին նախարարը


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր Է ստորագրել երկրի ֆինանսների նախկին նախարար Բախիտ Սուլթանովին Աստանայի ակիմ (քաղաքագլուխ) նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է նախագահի մամուլի ծառայությունը: «Պետության ղեկավարի հրամանագրով Բախիտ Տուռլիխանի Սուլթանովը նշանակվել Է Աստանա քաղաքի ակիմ»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Սուլթանովը 46 տարեկան Է, 2014 թվականի օգոստոսից նա գլխավորում Էր Ղազախստանի ֆինանսների նախարարությունը: Ժամանակին Սուլթանովը եղել Է հանրապետության նախագահի օգնականը, զբաղեցրել Է պետության ղեկավարի վարչակազմի փոխղեկավարի պաշտոնը: Ավելի վաղ քաղաքային վարչակազմը գլխավորած Ասեթ Իսեկեշեւը սեպտեմբերի 10-ին նշանակվել Է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ