Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԺ-ն ամբողջական ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ

ԱԺ-ն ամբողջական ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրենքներն ընդունվեցին սեպտեմբերի 11-ի նիստում:

89 կողմ ձայներով ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 89 կողմ ձայներով, դեմ, ձեռնապահ չկար:

Կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը նույնպես ընդունվեցին 89 կողմ ձայներով:

Ընդունվեցին մի շարք օրենքներ ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]