Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հազարից ավելի զոհեր դեռեւս ճանաչված չեն. Reuters

Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հազարից ավելի զոհեր դեռեւս ճանաչված չեն. Reuters

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 2753 զոհերից 1111-ի աճյունները դեռեւս նույնականացված չեն: Այս տվյալները սեպտեմբերի 10-ին հրապարակել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին հինգ տարվա ընթացքում մասնագետներին հաջողվել Է պարզել միայն հինգ զոհերի ինքնությունը: Այդպիսով, այսօրվա դրությամբ, նույնականացված են 1642 զոհվածներ, նշում Է գործակալությունը: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ չորս մարդատար ինքնաթիռ Էին գրավել ԱՄՆ-ում:

Դրանցից երկուսը նրանք ուղղորդել Էին Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների վրա, որոնք այն ժամանակ ամենաբարձր շենքերն Էին Նյու Յորքում: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղել Էին Վաշինգտոնի արվարձանում գտնվող Պենտագոնի շենքի վրա, չորրորդը նույնպես ուղեւորվել Էր ԱՄՆ-ի մայրաքաղաք, սակայն կործանվել Է Փենսիլվանիայի նահանգի Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու: Ընդամենը ահաբեկչական չորս գործողության հետեւանքով զոհվել Է 2977 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]