1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը բացառում է Ասադի իշխանության հետ համագործակցությունը

Էրդողանը բացառում է Ասադի իշխանության հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Թեհրանում տեղի ունեցած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Էրդողանը խուսափել է պատասխանել լրագրողների հարցին, թե Թուրքիան ինչպես կվարվի, եթե Սիրիայում նոր նախագահական ընտրություններում կրկին հաղթի Բաշար ալ Ասադը:

Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք բացառում են Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ Թուրքիայի համագործակցությունը:

«Մենք այստեղ չենք քննարկում Ասադին: Պետ ք է այս պահին օգտագործել սիրիացի ժողովրդի ողջ ներուժն ընտրություններում: Պետք է տեսնենք, ինչպես ենք ձևավորում այդ համակարգը, որ ներառվեն Սիրիայում գտնվողներն էլ, դրսում գտնվողներն էլ»,- նշել է Էրդողանը:

Էրդողանն, անդրադառնալով սիրիական Իդլիբին, նշել է, որ Հալեպից և Արևելյան Ղուտայից դուրս եկած զինյալները ներկայումս հիմնականում տեղակայված են Իդլիբում, և նրանք նույնպես կարող են հատել թուրք-սիրիական սահմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]